Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բժշկական նոր կենտրոն Ապարանում

Բժշկական նոր կենտրոն Ապարանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու և ժամանակակից նորագույն սարքավորումներով հագեցնելու իր կողմից որդեգրած քաղաքականությանը, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգել է Արագածոտնի մարզի Ապարանի բժշկական կենտրոնը: 

 

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը, Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, առողջապահության վարչության պետ Ա. Բասենցյանը, բուժաշխատողներ, հյուրեր: 

 

Բարձրաստիճան ղեկավարներն ու հյուրերը ծանոթացել են կենտրոնի պոլիկլինիկայի, շտապ բուժօգնության կայանի, վիրաբուժական, հետվիրահատական ինտենսիվ բուժման և այլ բաժանմունքների պայմաններին, գնահատական տվել մատուցվող ծառայությունների որակին:

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը նշել է, որ ՀՀ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում նախորդ տարի Հայաստանի մարզերում բացվել է 5 խոշոր բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջևանում, Արմավիրում, Արարատում, Գորիսում: 

 

Ապարանի բժշկական կենտրոնում կատարված ներդրումների արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է պոլիկլինիկական և հիվանդանոցային մասերից բաղկացած մասնաշենքն ու կաթսայատունը: Հիվանդանոցը կահավորվել և հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով:

 

Բժշկական կենտրոնում ներկայումս աշխատում է 38 բժիշկ, 76 միջին բուժաշխատող:

 

- Այսօր մենք ունենք հիմնովին վերանորոգված, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած հիվանդանոց, ինչը հնարավորություն կտա բնակիչներին բարձր մակարդակով բուժօգնություն տրամադրելու,- նշել է նախարարը:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ